Այժմ, երբ արդեն գիտենք՝ ինչ է մարքեթինգը, արի ծանոթանանք մարքեթինգի տեսակների հետ։
Մարքեթինգը բաժանվում է 2 մեծ ճյուղերի՝ ավանդական մարքեթինգ և թվային մարքեթինգ, որոնք էլ իրենց հերթին ունեն իրենց տեսակները։
Այսօր խորապես կպատմեմ ավանդական մարքեթինգի մասին։
Գնացինք։
Ավանդական մարքեթինգը մարքեթինգի <<հին>> տեսակն է։ Ավանդական մարքեթինգը մարքեթինգի այն տեսակն է, որը դժվար է անտեսել, և ներառում է այն ավանդական գովազդները, որոնց մենք հանդիպում ենք ամեն օր:Տարածված և փորձված մարքեթինգի մարտավարություններից շատերը հետևյալ հինգ հիմնական կատեգորիաների տակ են՝
1. Տպագրություն (ամսագրեր, թերթեր և այլն)
2. Հեռարձակում (հեռուստատեսություն, ռադիո և այլն)
3. Ուղիղ փոստ (կատալոգներ, բացիկներ և այլն)
4. Հեռախոս (հեռախոսային վաճառք, sms մարքեթինգ և այլն)
5. Բացօթյա (գովազդային վահանակներ, թռուցիկներ և այլն)
Մարքեթինգի այս տեսակը օգտագործելը ունի իր ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը։
Արի քննարկենք։
Ավանդական մարքեթինգի վատ կողմերը
Այն հիմնականում միակողմանի է։
Այն հնարավորություն չի տալիս գովազդում սխալ լինելու դեպքում փոփոխել։Ստիպված պետք է նոր գովազդ տեղադրել։
Ավանդական մարքեթինգը բացականին թանկ է։
Ավանդական մարքեթինգը թույլ չի տալիս խորը թիրախավորում իրականացնել։
Ավանդական մարքեթինգի դեպքում դժվար է հասկանալ՝ քանի հոգի տեսավ կամ լսեց գովազդը, քանի հոգի ներգրավվեց և այլն։
Ավանդական մարքեթինգի լավ կողմերը
Այն հնարավոր չէ անջատել, երբ անցնում է 15 վայրկյանը)
Բարձր տարիքային սեգմենտը հիմնականում չի օգտագործում սմարթ գադջեթներ, հետևաբար նրանց ավելի հեշտ է հասնելը ավանդական մարքեթինգի մեթոդներով
Մյուս հոդվածում արդեն կքննարկենք թվային մարքեթինգը։ До встречи)