Մարքեթինգ։ Ինչ է այն իրենից ներկայացնում

Ժամանակն է հասկանալ ՝ ինչ է մարքեթինգը և ինչ է այն իրենից ներկայացնում , որ այսքան տարածված մասնագիտություն է դարձել աշխարհում։

Մտածի՛ր, կարդա՛, համեմատի՛ր  իմացածիդ հետ։Բարի ընթերցում))

 

Շատերի կարծիքով մարքեթինգը վաճառք է,և մարքեթինգի նպատակը որքան հնարավոր է շատ վաճառելն է։ Իհարկե, վաճառքը մարքեթինգի մի մաս է համարվում , բայց ,այնուամենայնիվ,մարքեթինգը ավելին է, քան ուղղակի վաճառքը։

 

Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս բացահայտել սպառողների կարիքները և ցանկությունները, բավարարել դրանք՝ բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը և ստեղծելով արժեք:

 

Մարքեթինգը ամենուր է։Դուք դա տեսնում եք առևտրի կենտրոններում և գովազդների միջոցով, էկրաններին, ամսագրերում և այլն։Սակայն վերջին տարիներին մարքեթերները գտել են մարքեթինգային նոր ուղիներ՝ կայքեր, բլոգներ, սոցիալական հարթակներ և այլն։Այսօրվա մարքեթերները փորձում են դառնալ հասարակության առօրյայի մի մասնիկը։

 

Հաջորդիվ ավելի մանրամասն կսկսենք ծանոթանալ մարքեթինգին, դրա տարրերին, գործող թրենդներին և ոչ միայն․․․

 

ՀԳ Իսկ դու գիտեի՞ր, որ 2011 թ-ին Հայաստան է այցելել  մարքեթինգի աշխարհահռչակ տեսաբան Ֆիլիպ Կոտլերը։