Սթորիթելինգ։ Ինչպես գրավել հաճախորդի սիրտը

Այո, առաջին հայացքից էլ կարելի է հասկանալ, որ սթորիթելինգը կազմված է անգլերեն story` պատմություն բառից, հետևաբար այն ինչ-որ պատմություն է։ Այ թե ինչ պատմություն՝ արի հասկանանք;

 

Այո՜, վերջապես Խորվաթիայում եմ։ Շնորհակալ եմ #erasmus+ ծրագրին նման հնարավորություն տալու համար։

 

ԿԱՄ

 

Վերջապես իմ երազանքների երկրում եմ։

Մանկուց երազել եմ սովորել և ապրել Իսպանիայում։ Ծնողներս չունեին բավարար գումար երազանքս իրականացնելու համար։ 15 տարեկանից սկսեցի աշխատել և միաժամանակ պարապել ՝ բուհ ընդունվելու համար։ Այո, ես ընդունվեցի համալսարան։ Ես չէի դադարում հավատալ, որ մի օր կհասնեմ իմ երազանքին։ Լավ սովորելու և քրտնաջան աշխատանքի շնորհիվ ես ահա այստեղ եմ՝ իմ սիրելի երկրում։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ կողքին են եղել և հավատացել են իմ ուժերին։ 

 

Երևի արդեն հասկացար, թե սրանցից որն է սթորիթելինգը։

 

Սթորիթելինգը հիմնականում առաջ/հետո, օգուտ/առավելություն ֆորմատով է լինում։

 

Բիզնեսները հիմնականում պատմում են իրենց բրենդի ստեղծման, հաջողության հասնելու մասին, իրենց դժվարությունների և դրանց հաղթահարելու մասին։

Սթորիթելինգը իդեալական միջոց է հաճախորդների սիրտը գրավելու և նրանց լոյալ դարձնելու համար։