Շատերի կարծիքով մարքեթինգը վաճառք է,և մարքեթինգի նպատակը որքան հնարավոր է
շատ վաճառելն է։ Իհարկե, վաճառքը մարքեթինգի մի մաս է համարվում , բայց
,այնուամենայնիվ,մարքեթինգը ավելին է, քան ուղղակի վաճառքը։
Մարքեթինգը գործողությունների ամբողջություն է, որը հնարավորություն է տալիս
բացահայտել սպառողների կարիքները և ցանկությունները, բավարարել դրանք՝
բարձրացնելով ապրանքի կամ ծառայության պահանջարկը և ստեղծելով արժեք:
Մարքեթինգը
ամենուր է։Դուք դա տեսնում եք առևտրի կենտրոններում և գովազդների միջոցով,
էկրաններին, ամսագրերում և այլն։Սակայն վերջին տարիներին մարքեթերները գտել են
մարքեթինգային նոր ուղիներ՝ կայքեր, բլոգներ, սոցիալական հարթակներ և այլն։Այսօրվա
մարքեթերները փորձում են դառնալ հասարակության առօրյայի մի մասնիկը։
Հաջորդիվ
ավելի մանրամասն կսկսենք ծանոթանալ մարքեթինգին, դրա տարրերին, գործող թրենդներին
և ոչ միայն․․․
Հ․Գ Իսկ
դու գիտեի՞ր, որ 2011 թ․-ին Հայաստան է այցելել մարքեթինգի
աշխարհահռչակ տեսաբան Ֆիլիպ Կոտլերը։